Իրանցիները երկրորդ հարվածը սպասում են հյուսիս-արևմուտքից. արևելագետ

Կասպյան տարածաշրջանի և Իրանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածությունը հղի է ռազմական խոշոր դիմակայության վտանգով, և Թեհրանում չեն բացառում թուրք-ադրբեջանական տանդեմի հարվածը: Ռուսական НТВ հեռուստաալիքի «Своя правда» հասարակական-քաղաքական թոք-շոուում արևելագետ, քաղաքագետ Կարինե Գևորգյանը պարզաբանել է, որ էսկալացիայի վտանգի մասին են վկայում Ադրբեջանում և Թուրքիայում իրանական սահմանի մոտ անցկացված լայնածավալ զորավարժությունները, բացի այդ՝ դրա մասին արդեն բացահայտ խոսում են Իրանի խորհրդարանում:

«Փեզեշքիանի և նման բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով նրանք այդ մասին չեն խոսում։ Բայց խորհրդարանում այդ ամենը քննարկում են։ Ե՛վ Ռայիսիի սպանությունը (ԻԻՀ նախորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է իրանա-ադրբեջանական սահմանից ոչ հեռու ավիավթարի հետևանքով — խմբ.), և՛ այլն։ Սա հրապարակավ քննարկվում է, և դա « գորգի տակ բուլդոգների կռիվ չէ» (իշխանության պայքար կուլիսների հետևում): Իրանի խորհրդարանում և ԶԼՄ-ներում այս խոսույթն է։ Ոչ ոք դա չի ժխտում», – ըստ ՍպուտիկԱրմենիայի՝ ընդգծել է Գևորգյանը։

Նա նաև հավելել է, որ շփվել է իրանցի ադրբեջանցիների հետ, որոնք պնդում են, որ Ադրբեջանի կողմից ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ իրենց վրա ևս «եկել» են:
«

Ես հյուրանոցում ապրում էի իրանցի ադրբեջանցիների հետ, որոնք ինձ ասում էին. «Ինչպե՞ս չէր գալիս, երբ ինքներս մեր սեփական աչքերով էինք դա տեսնում։ Մեզ մոտ մարդիկ մահացան»։ Դա իրանցի ադրբեջանցիներ էին, որոնք «պոկվեցին» Հայաստան։ Ի դեպ, աղքատ մարդիկ էին կուտակվել սահմանին։

Եվ պետք է արժանին մատուցել Փաշինյանին, քանի որ սահմանին նա օգնություն կազմակերպեց։ Նրանք պարզապես փախչում էին, հարվածներն ուղիղ նրանց վրա էին: Եվ ինչ, նրանք կարո՞ղ էին դա չտեսնել»,- ասում է արևելագետը։

Նրա գնահատմամբ՝ գրոհներ կարող էին իրականացվել նաև քրդերով բնակեցված իրաքյան տարածքներից, սակայն, դատելով տեղանքի ռելիեֆից, ավելի հարմար կլիներ դա անել Ադրբեջանի կողմից:

Գևորգյանը նաև ուշադրություն է հրավիրել այնպիսի մանրամասնի վրա, ինչպիսին համաժամանակյա հարվածներն են Ուկրաինայի կողմից Պովոլժիեին և Իսրայելի կողմից՝ իրանական նավահանգիստներին։

Նրա տեղեկություններով՝ սադրանքներ էին նախապատրաստվում նաև ՌԴ Կասպյան նավատորմի դեմ, որոնք, սակայն, խափանվեցին ռուսական զորավարժություններով։

Քաղաքագետի խոսքով՝ հիմա, Իրանի հետ կապված այս ամբողջ պատմության ֆոնին, զորավարժություններ են ընթանում՝ «ամեն ինչ թնդում է» Կարսի մարզում ու Նախիջևանում։

«Այդ զորավարժություններից պատերազմի անցնելը, գիտեք, շատ հեշտ է։ Եվ դատելով այն բանից, թե ինչպես են ամերիկացիները կենտրոնանում հարավից հարվածելու համար, իրանցիները երկրորդ հարվածը սպասում են հյուսիս-արևմուտքից։ Դա ակնհայտ է», – եզրափակել է Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930