Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Վարուժան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Հունիսի 17-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Անտառամուտ-Վահագնի ավտոճանապարհին առաջացել է նստվացք:
ժամը 06.40-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:
«Ապրիլի 7-ի առավոտյան ամուսնուս ասացի՝ իմ երեխան շատ ուշադիր է, ինչ էլ լինի, գետնի տակից էլ հեռախոս կճարի, կզանգի, կասի՝ մա՛մ ջան, տոնդ շնորհավոր։ Ամբողջ օրն անցավ, չզանգեց…»,- ասում է Արցախում զոհված Սաշա Գալստյանի մայրը:
«Նախապես միայն նպատակ կար երգը ձայնագրել և նվիրել Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հիմնադրման և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության կազմավորման 20 ամյակներին, սակայն ապրիլյան սահմանային աննախադեպ լարվածությունն ու մեր զինվորների հերոսական պայքարը մեզ հուշեց, որ այն նվիրվի նաև ապրիլյան մեր բոլոր հերոս զինվորներին: Խրոխտ և ոգևորող քայլերթը հաղթանակած Հայոց բանակի մասին է, որը կոչ է անում ոտքի ելնելու և Հայոց լեռներն ու Հայոց բանակը պատվով պահելու, զենքով ոգով, արիությամբ և հավատքով»,- ասում են մտահղացման հեղինակները:
Հունիսի 16-ին, ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.10-ից մինչև 14.17-ը տեղացած կարկուտից Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում վնասվել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ (մոտ 25 հա):
«Տոյոտայում» տեղադրված տեսանկարահանող սարքը արձանագրել է գողություն կատարողին:
Հունիսի 16-ին, ժամը 18.24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ ատրճանակ հայտնաբերվեց:
Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարժեշտ է օգնություն:
Եղանակները տեղումնառատ են, մարզի ջրամբարներում կուտակված ջուրն էլ գերազանցել է չափաքանակը:
Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1990թ.։ Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել:
«Ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նման բան չկա և չի էլ կարող լինել: Վիճակագրական ծառայությունն ի՞նչ կապ ունի հարկային խախտումների հետ: Դա հարկային մարմնի, այսինքն՝ վարչական գործառույթ իրականացնող մարմնի խնդիրն է»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը՝ անդրադառնալով ներմուծման հաշվապահական փաստաթղթերի շուրջ սխալ վիճագրության հետ կապված խնդրին:
«Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես կառավարենք մեր ունեցած ռեսուրսները`պետական, տեխնոլոգիական, գիտական, կրթական: Ինչ քայլեր ձեռնարկենք, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ունենանք լուրջ ռազմարդյունաբերություն, որ որևէ մեկի մտքով չանցնի մեզ վրա հարձակվել»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Աշտարակում՝ տնամերձ հողամասի կեռասենու տակ, հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու դի:
Հունիսի 17-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 18-21-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանին:
Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան այցի մասին առաջին հոլովակը:
ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ Սարո Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոսեց հոդվածներից մեկի մասին, որը վերաբերում է փորձաքննություն նշանակելու՝ դատարանի որոշմանը: Նա ասաց, որ առաջարկում են նշել փորձաքննության անցկացման ժամկետը:
Ուժեղ կարկուտն ու հորդառատ անձրևներն անցած գիշեր պատուհասել են Վրաստանի տարածքի մեծ մասը՝ լրջորեն վնաս հասցնելով ինչպես երկրի առանձին շրջաններին, այնպես էլ Բորժոմ հայտնի առողջարանին:
Ինչպես արդեն տեղեկացվել է, առաջիկայում «Տաշիր» առևտրի կենտրոնում կգործի «Armenian Brands» հարթակը, որն արդեն ամբողջությամբ տրամադրվել է հայաստանյան արտադրողներին:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» հուլիսի 15-ից սկսած շաբաթական 7 չվերթի փոխարեն կկատարի 14 չվերթ` Կիև-Երևան-Կիև ուղղությամբ:
«Իրավապահների տիրույթում է: Քննչական կոմիտեն է զբաղվում: Արդեն շուրջ երկու տարի է՝ այդ գործը շարունակվում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` խոսելով Առողջապահության նախարարության աշխատակիցների հետ կապված քրեական գործի մասին:
Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով:
«Մեր գյումրեցիների համար պայքարի արդյունքում իշխանությունը վերջապես ընկալեց, հասկացավ, որ դատարկ խոստումներով գյումրեցիներին կերակրել հնարավոր չէ, գյումրեցիների ականջը շոյել հնարավոր չէ, որի համար շնորհակալ եմ: Դա վերաբերում է նաև մնացած քաղաքական ուժերին, որ դատարկ խոստումներով, կամ ընտրություններից ընտրություն ակտիվանալով, գյումրեցիների թասիբը, նամուսը, պատիվը հիշելով, կոչ անելով՝ չեն կարող գյումրեցիների ուշադրությունը շեղել»:
Քաղաքացի Էդգար Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Ընտանիքում աշխատում է միայն Ալբերտի մայրը, Ռոզան զբաղվում է երեխաների խնաքով, իսկ Ալբերտը չի կարողանում աշխատանք գտնել: Ալբերտն ունի առողջական խնդիրներ և քանի որ գրանցում չունենալու պատճառով ընդգրկված չէ սոցիալապես անապահովների ցուցակում, չի կարողանում օգտվել անվճար բժշկական ծառայություններից: