Վրաստանի հայտնի Բորժոմ առողջարանը տուժել է կարկուտից

Ուժեղ կարկուտն ու հորդառատ անձրևներն անցած գիշեր պատուհասել են Վրաստանի տարածքի մեծ մասը՝ լրջորեն վնաս հասցնելով ինչպես երկրի առանձին շրջաններին, այնպես էլ Բորժոմ հայտնի առողջարանին: Ինչպես հայտնել են Բորժոմի քաղաքապետարանից, անձրևը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել:

«Քաղաքի մի քանի շրջաններում ջրածածկ են եղել փողոցները, շենքերի առաջին հարկերը, նկուղները: Անձրևատարներն ի վիճակի չեն կլանել ջրի ﬔծ հոսքերը, ինչի պատճառով ﬕ քանի փողոցի մայթերին և երթևեկելի մասում ջրի մակարդակը բարձրացել է՝ հասնելով գրեթե 40 սանտիﬔտրի»,- հայտնել են Բորժոﬕ քաղաքապետարանից:

Տեղի ադմինիստրացիայի տվյալով՝ կարկուտը, որը տեղացել է կենտրոնական Վրաստանի Խաշուրի շրջանի միանգամից մի քանի գյուղում, վնասել է մրգատու այգիներն ու մշակաբույսերը, վնասվել են տների տանիքներ, հայտնում է TASS-ը:
Նման վիճակ է նաև Վրաստանի արևելքում՝ Գորիի շրջանում: Ավերածությունների հետևանքով մարդկային զոհեր չկան:

Տեսանյութեր

Լրահոս