Տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը

Ի կատարումն տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրության 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունիսի 13-15-ը աշխատանքային հանդիպում է կայացել ՀՀ պաշտպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև:

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են Տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրության 16-րդ կետի կատարման ընթացքը, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքը, ռազմատեխնիկական բնագավառում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հաստատությունների համագործակցության աջակցության հարցը:

Davit Paxchanyan Davit Paxchanyan1

Դիտարկվել է նաև հայ-չեխական Հանձնաժողովի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խմբի ստեղծման հեռանկարը:

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ, ստորագրվել է Արձանագրություն հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս