Բաժիններ՝

ԱՄՆ-ն դիտարկում է Գերմանիայում իր զինված ուժերի թվաքանակի կրճատման հարցը. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Գերմանիայում ԱՄՆ ուժերի թվաքանակի կրճատման հարցը։ Այս հայտարարությունն արվել է Իրանի դեմ պատերազմի ընթացքում Գերմանիայի կանցլերի և ՆԱՏՕ-ի հետ ծագած լարվածության համատեքստում։

«Միացյալ Նահանգներն ուսումնասիրում և դիտարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի հնարավոր կրճատման հարցը։ Որոշումը կկայացվի առաջիկա կարճ ժամանակահատվածում», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Ամերիկյան CBS News-ը հիշեցնում է, որ ԱՄՆ զինված ուժերը Գերմանիայում մեծ ներկայություն ունեն Երկրորդ համաշխարհային պատերազմից և Սառը պատերազմից հետո։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերի դրությամբ Գերմանիայի տարբեր բազաներում տեղակայվել է ավելի քան 36,000 ակտիվ զինծառայող, ինչպես նաև մոտ 1,500 պահեստազորային և 11,500 քաղաքացիական անձ։ Ամերիկյան զինուժի ներկայության առումով Գերմանիան զիջում է միայն Ճապոնիային։

Գերմանիայում նաև գտնվում են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Աֆրիկայի հրամանատարության շտաբերը, իսկ Ռամշտայնի ավիաբազան ԱՄՆ գործողությունների հիմնական կենտրոնն է։

ԱՄՆ-Իրան պատերազմում եվրոպական երկրների չեզոքության պատճառով լարվել էին հարաբերությունները Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ այն աստիճանի, որ Թրամփը սպառնացել է դուրս գալ դաշինքից՝ այն անվանելով «թղթե վագր»։ Սակայն 2023 թվականի օրենքը թույլ չի տալիս նախագահին դուրս բերել ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից առանց Կոնգրեսի հաստատման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930