
Օլիգարխնե՞րն են մեղավոր, թե՞ բիզնեսն է մեռնում. «Բարև Երևան»

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց, թե չէ, մունետիկներն սկսեցին ազդարարել տնտեսության մեջ նկատելի դրական տեղաշարժերի մասին, այդ թվում՝ բենզինի գնի իջեցման՝ 20 դրամով: Բայց արի ու տես, որ այսօր բախվում ենք անպատկերացնելի մի խնդրի. բենզինի մեծածախ գինը հավասարվել է մանրածախի գնին: Ի՞նչ է սա նշանակում: Ո՞վ է այս ամենի պատասխանատուն ու մեղավորը. արդյո՞ք օլիգարխները: Թ՞ե հաշտվենք այն մտքի հետ, որ բիզնեսը մեռնում է Հայաստանում:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն