Բաժիններ՝

Կողոպուտ Երևանի դեղատներից մեկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի դեղատներից մեկի դրամարկղը բացահայտ հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող դեղատներից մեկից բացահայտ հափշտակել է դեղատան դրամարկղը, որի մեջ եղել է կանխիկ գումար, և դիմել փախուստի:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատանը տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյությում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մուտք գործում դեղատուն, վերցնում դրամարկղը և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյությում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս