Կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:
Հարցերից առաջինը հետևյալն էր՝ ինչպե՞ս եք վերաբերվում դոլարային միլիոնատեր պաշտոնյաների առկայությանը
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Արթիկի ճանապարհներին ևս բուք է:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ:
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ, 45-ամյա Ռուբեն Ափինյանը իր վարած Nissan March մակնիշի 91 RT 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Տիգրան Խաչատրյանին։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մեծ խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Գնումնե՞ր։ Ես իրոք չեմ կարողանում հիշել, թե ինչ է դա։ Մեզ համար դա վերածվել է օգտագործման համար անհրաժեշտ իրերի ընտրության։ Զվարճալի է, բայց երբեմն ես ուզում եմ, որ դա իմ փոխարեն անի ալգորիթմը։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ վրաերթ է տեղի ունեցել Երևանի Եղվարդի խճուղում՝ «Սոչի Պլազա» հյուրանոցի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները հետապնդեցին և բռնեցին պայուսակը ձեռքին փախչող կողոպտչին:
Կեղծ արտադրություն և ապօրինի ձեռնարկատիրություն՝ Ջերմուկում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խ.-ին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
2016 թվականի դեկտեմբերի 03-ին` ժամը 08:25-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին հեռախոսազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ մեքենա է այրվում և ներսում մարդ կա:
Այժմ իջեցման միտումով վերանայում են սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող բժշկական ծառայությունների գները՝ դրանք ևս մոտեցնելով շուկայական արժեքին։ Գործող մեկ այլ՝ նախարարության և նախարարության համակարգում ընդգրկված հիմնարկների և կազմակերպությունների գործունեության օպտիմալացման, կազմակերպական ու կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի արդյունքում վերանայվել են նախարարության ուղղակի կառավարման ներքո գտնվող 30 կազմակերպությունների և բուն նախարարության կառուցվածքը և հաստիքները։
«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում այդ արգելափակոցները «վարորդների ծուղակ» անվանեց:
«Ցանկացած նոր քաղաքական ուժ, որը փորձում է մտնել քաղաքական դաշտ, պետք է նայի, թե քաղաքական թատրոնում տեղերն ինչպես են բաշխված. այլ տարբերակները մանկամտություն են: Ներկա վիճակում որքան էլ ընդդիմությունը վերամիավորվի, չի կարող լուրջ հակազդեցություն լինել գործող իշխանությանը: Մեր ծանր տնտեսական իրավիճակում մանիպուլյացիայի ենթարկելը բավականին հեշտ է»:
Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Համար առաջին խնդիրը. մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ստեղծենք, պետք է ձեզ հետ աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի ստեղծվի հավելյալ արժեք: Եթե հավելյալ արժեք ստեղծվի, եթե հավելյալ աշխատատեղ ստեղծվի, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Դա չի նշանակում, որ սոցիալական, առողջապահական կամ կրթական հարցերը մեր ուշադրության կենտրոնում չեն լինելու, այդ ամենն անհրաժեշտ է»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:
Դեկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-ին, 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, 6-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում: Վստահեցնում ենք, որ ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Դիմումում փաստարկվել է, որ նշված դրույթներով սահմանված իրավակարգավորումը չի բխում ՀՀ Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից, անհամաչափորեն սահմանափակում է սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության (հոդված 61), դատարանի մատչելիության (հոդված 63), դատական ակտի վերանայման` (հոդված 69) իրավունքները, չարդարացված խոչընդոտներ առաջացնում անօրինական և անհիմն դատական ակտերը բողոքարկելու՝ ՀՀ դատախազության լիազորության իրականացման համար:
Գևորգ Սարգսյանի (Ջունգլ մականվամբ) կողմից ծեծի ենթարկվելու մասին Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի 2016թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118րդ հոդվածով:
Սպանություն Վանաձորում:
Զինված ավազակային հարձակումը բացահայտվեց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես երեխաները առաջին դասարանից պլանշետներով գնում են դպրոց, բայց ոչ ոք նրանց չի սովորեցնում, թե ցանցում ինչպես է պետք աշխատել։ Ցանցային էթիկետի խնդիրը արդիական է նաև մեծահասակների համար»,- ասաց Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանը:
Ոստիկանության Կոտայքի և Նաիրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Եփրեմ Ս.-ն:
Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։