Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է մառախուղ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը սփյուռքահայերին` ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու մասին, պտուղներ է տալիս: Այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Հ.Հակոբյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք արձագանք կա՞ իր կոչին:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.45-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Իսրայել Հովհաննիսյանին։
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել Է Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Վ. Ռուբենյանը վարորդական վկայականը ստուգելու նպատակով այն տրամադրելու օրինական պահանջ է ներկայացրել վարորդ Ա. Ղուկասյանին, ով փնտրելուց հետո հայտնել է, որ վարորդական վկայականն իր մոտ չէ: Տեսուչ Հ. Ասատրյանը պարզաբանել է, որ վարչական վարույթն ապահովելու նպատակով ավտոմեքենան պետք է բերման ենթարկվի հատուկ տարածք:
«Միգուցե ընդամենը դրվել է ինտերնետում, դա հանրային քննարկում չէ։ Ակնհայտ է, որ 10 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքները հանրապետությունում շատ չեն, մոտավորապես 30-ն են, բայց այնտեղ մեր բնակչության 75 տոկոսն է ապրում, դրա համար իմ առաջարկը շատ հստակ է՝ հանել ընդհանրապես տեղական վճարները, թողել տեղական տուրքերը»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Հարությունյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին:
Երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներ թույլ տված, երթևեկության մասնակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները:
Բացահայտումներ ավտոճանապարհներին. անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ և թաղանթապատված հողմապակիներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի Սարավան – Զանգեր հատվածում առատ ձյան և անբավարար տեսանելիության (40մ) պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է փախուստի փորձ: Վերջիններս հերթական զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին: Կատարվում է հետաքննություն:
Երեկ գիշերվանից մեր երկրի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է անցնելու, ինչով պայմանավորված Հայաստանի բոլոր շրջաններում տեղումներ են սպասվում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Բժշկական կենտրոնն է ընկել դատարանի դռները եւ պահանջում է հետ ստանալ իր գումարները: 2016 թվականի նոյեմբերի 8-ին ԲԿ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացի Մամիկոն Համբարձումյանից պահանջում է իր՝ շուրջ 2 միլիոն դրամը»
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած տնտեսվարողն անհայտ անձանց կողմից հանրապետության տարածքում խոչընդոտների է բախվել, որից հետո քաղաքացու ահազանգի հետքերով գնացած օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ տնտեսվարողը ստացել էր աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը: Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս պարզ չէ:
Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքից օրեր առաջ դատապարտյալը ինչ-որ անձանց 12 մլն դրամ է պարտվել եւ սահմանված օրը չի կարողացել հավաքել պահանջված գումարը: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ հենց այս հանգամանքն էլ դատապարտյալին նման քայլի է դրդել:
Գյումրու ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 24-ին կքննի ԱԺ «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության, որին դատի է տվել Գյումրու ՏԻՄ ընտրություններից առաջ, քարոզարշավի վերջին օրն իր մասին զրպարտչական բնույթի տեսանյութ տարածելու համար՝ կապված հայտնի «կաթի փոշու» պատմության հետ։
Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելողներին առաջինը դիմավորում է Զորի Բալայանի «Արմենիա» նավը: Նա այդ նավը բերել-կանգնեցրել է Սուրբ Ղազարում, վերցրել նրանց «Կիլիկիան» ու ճամփորդել:
Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որը պարբերաբար լինում է առաջնագծում, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ նախկին սպա Նորայր Գեորգիի Մինասյանը շտապ գալիս է Հայաստան եւ հանդես է գալու մամուլի ասուլիսով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց և հնարավորություն:
Շորթում. ավտոմեքենայի պայթեցում, սպառնալիքներ, ծեծ և անխուսափելի բացահայտում:
Հունվարի 3-5-ը աշխատանքային դարձնելու հարցը օրենքով է կարգավորվում, այսինքն` այդ օրերը ոչ աշխատանքային են:
Կինը ոստիկանության կայքի հրապարակումից ճանաչել է իրեն կողոպտողին:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված լուրերին, թե ՀՀ ԶՈՒ նախկին սպան ցանկություն է հայտնել գնալ Ադրբեջան:
Նոյեմբերի 7-ին տեղեկացվել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ իրականացվող և արդեն ավանդական դարձած Ծաղկաձորյան եռօրյա հավաքին մասնակցելու համար Լոռու մարզի այն ուսանողները, ովքեր սովորում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում և նախորդ եռօրյա հավաքներին մասնակցություն չեն ունեցել, կարող են գրանցվել: Պատգամավորի գրասենյակ էր դիմել շուրջ 400 ուսանող:
2016թ.-ի նոյեմբերի 23-ին կինը դիմում է ներկայացրել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն առ այն, որ բողոք չունի ամուսնու նկատմամբ, սակայն քննիչը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշուները, ամուսնու նկատմամբ չի դադարեցրել քրեական հետապնդումը։
Գողություններ Պտղնիի ամառանոցներից: Բացահայտումը չուշացավ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Տաշիրի, Կապանի, Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի տարածաշրջանների, Լոռու մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
«Մեր տնտեսություններից մթերված կաթի դիմաց «Աշտարակ կաթը» գումար չունի, որ կարողանա վճարել կուտակված պարտքը, դրա համար ճամբարակցիները որոշեցին Ճամբարակի պանրագործարանից վերցնել արտադրված 60 տոննա պանիրը՝ իրենց պարտքերի դիմաց: Բայց այստեղ էլ ուրիշ խնդիր ունենք: «Ռոքֆորն» այնպիսի տեսակի պանիր է, որը հնարավոր չէ բարձր գներով վաճառել տեղական շուկայում»: