ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
Մարտի 25-ին, ժամը 12.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի տակ` Ազատ գետի մեջ, հակատանկային արկի պայթուցիչ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, բ/ծ կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Ադլեր-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և բաժին բերման ենթարկվել 1979 թ. ծնված Արամ Ն.-ն:
Այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում մի հավատացյալ կին մոտեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին եւ նրան Նոր կտակարան նվիրելով՝ զրույցի բռնվեց:
Մարտի 25-ին, ժամը 14.13-ին ահազանգ է սատցվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 6 շենքի անձրևատար խողովակը պոկվել է. առկա է ընկնելու վտանգ:
Մարտի 26-27-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Փորձագետները եզրակացրել էին, որ կրակոցների ժամանակ կրակողը և տուժողները կարող էին գտնվել բոլոր հնարավոր դիրքերում, որոնց դեպքում կապահովվեր վնասվածքների առաջացումը, սակայն, ըստ հրազենային վնասվածքների պատճառման ուղղությունների և հեռավորությունների՝ կարելի է եզրակացնել, որ կրակողը եղել է շարժման մեջ՝ կրակող զենքը՝ հիմնականում հորիզոնական ուղղությամբ պահած դիրքում, իսկ տուժողները եղել են պառկած դիրքում՝ ամենայն հավանականությամբ, անշարժ, բացի Արմեն, Սերյոժա Ավետիսյաններից, չի բացառվում նաև՝ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանից, որոնք կատարել են որոշակի շարժումներ կամ գործողություններ՝ կիսանստել, շրջվել, թեքվել, կանգնել, և այլն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մանանդյան փողոցի 41 հասցեում գտնվող մարզադաշտում նկատել են մի քաղաքացու, որի ձեռքին եղել է մետաղյա ձեռնափայտ, իսկ բռնակին ամրացված է եղել 36 սմ շեղբի երկարության դանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 3-րդ հիվանդանոցի տնօրեն Արտուշ Ասատրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») ՊՈԱԿ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Մարտի 24-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները Երևանի Ուլնեցու փողոցի 64 հասցեի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ի:
Մարտի 25-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում:
Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Յեդիքուլե թաղամասում իրականացված սպանության մասին նոր մանրամասներ են պարզվել: Թուրքական «Սաբահ» պարբերականը հայտնել է, որ սեփական տանը սպանվել է միայնակ ապրող 67-ամյա Դիրագոս Քարաօղլանօղլուն, ում մարմնի ձախ մասը մասամբ կաթվածահար եղած էր, և ով ուներ խնամող:
Կ. Եղնուկյանը 168.am-ին հայտնեց, որ իր կինը երեկվա համեմատ այսօր ավելի լավ է զգում, թեպետ ունի գլխացավեր: Նա կնոջ հետ այսօր առավոտյան է խոսել երեկվա միջադեպի մասին, քանի որ, նրա խոսքով, կինը երեկ ի վիճակի չէր, անգամ ոստիկանների հետ չի կարողացել խոսել:
Տոներից առաջ պահանջարկ ունեցող ապրանքների գների բարձրացման հետ բախվում ենք բոլորս: 168.am-ը փորձեց պարզել, թե Սուրբ Հարության տոնից առաջ պահանջարկ ունեցող տարբեր ապրանքներն այսօր ինչ գներ ունեն: Նշենք, որ թանկացումներն ակնհայտ են: Երկու-երեք օր առաջ նույն ապրանքը կարելի էր գնել կես գնով:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հատուկ մարտավարական վարժանքների են ձեռնամուխ եղել «Փամբակ» լեռնային զորափորձարանում: Ուսումնական միջոցառումներում գործի Է դրված ավելի քան 300 զինվորական հետախույզ:
2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների ևս մեկ դեպքով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել: Կ. Յարդումյանին մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի համար:
«Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին կեղծ ահազանգի գործով կատարվում է քննություն:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Ն. Փաշինյանի գրավոր դիմումները:
Մարտի 28-29-ին բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 29-ին լեռնային առանձին մարզերում ձյան տեսքով: Մարտի 30-ից տեղումները աստիճանաբար կդադարեն և կպահպանվեն միայն Սյունիքում ու Արցախում:
Հավկիթների մակնշման մեջ պետք է տեսանելի լինի հավկիթի տեսակը, կարգը, արտադրության օրն ու պիտանելիության ժամկետը: Կախված հավկիթի տեսակից ու կարգից պիտանելիության ժամկետը տարբեր է. Ա դասի կամ թարմ հավկիթի «Էքստրա» տեսակի պիտանելիության ժամկետը 7 օր է, իսկ 1-ին տեսակի հավկիթներինը` 25 օր` օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Համլետ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտյան 2 դիմակավորված անձինք Գյումրի քաղաքում իր տան՝ Վազգեն Սարգսյան 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեից աշխատանքի մեկնելու ժամանակ դանակի մի քանի հարվածներ են հասցրել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանին:
Մարտի 25-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 60 տարեկան կին է ցած ընկել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի հարկերից մեկից. ահրաժեշտ է օգնություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նվազագույնը 12 մարդ է զոհվել Ֆրանսիայի Օվերն շրջանում բեռնատարի ու ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է BBC-ն: