Բաժիններ՝

Ֆոտոխցիկը Զանգեզուրում առաջին անգամ Կովկասյան ընձառյուծի ձագ է ֆիքսել

World Wildlife Fund (Բնության համաշխարհային հիմնադրամ)­ Հայաստանի և Զանգեզուր կենսոլորտային համալիրի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում ֆոտոխցիկը նկարահանել է Կովկասյան ընձառյուծին, որն, ամենայն հավանականությամբ, WWF­-ի կողմից նախկինում նկարված Եվա անունով ընձառյուծի ձագերից մեկն է: Այս մասին տեղեկացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

«Մեր երկրում սա առաջին դեպքն է, երբ ձագ է գրանցվում, որն ապացույց է այն աշխատանքի, որն իրականացվում է Հայաստանի հարավում ՀՀ բնապահպանության նախարարության, պահպանվող տարածքների անձնակազմի և միջազգային կառույցների ջանքերով», – ասված է հաղորդագրությունում:

Կովկասյան ընձառյուծը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում։

Ընձառյուծները բնակվում են արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձսահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Շրի Լանկա կղզում։ Նրանք անհետացել են Եվրոպայից։ Ընձառյուծները Հայաստան են անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում են Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն նաև հյուսիսային մարզերի անտառներում։

2002թ­-ից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF­-Հայաստան) կողմից Հայաստանում իրականացնվող Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել է ընձառյուծի թվաքանակի աճի դրական միտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս