
Կոյուղաջրերը անարգել լցվում են շենքի շքամուտք

Tsayg.am. Հնամաշ խողովակները՝ վթարի պատճառ: Արդեն մի քանի տարի Մանուշյան 18 ա շենքի կոյուղատար համակարգը վնասված է: Կոյուղաջրերը անարգել լցվում են շենքի շքամուտք: Ամռանը խնդիրն առավել է սրվում` գարշահոտությունը մի կողմից, կոյուղուց արտահոսող ջրերը մյուս կողմից անանցանելի են դարձնում տարածքը: Ներկա պահին վնասված խողովակից դուրս հորդացող կոյուղաջրերը սառել են ու շքամուտքում մոտ 4 սանտիմետր հաստությամբ սառցե բեկոր է գոյացել: Շենքի բնակիչները մի շարք պատասխանատու մարմինների դռներ են թակել` սակայն արձագանք չի եղել: Կոյուղին ամբողջությամբ վնասված է, մասնակի վերանոգումներն այլևս օգուտ չեն տալիս: