Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 20-ին ձերբակալվել է 1 անձ։
Ոչ մի ստիպողական բան չի եղել, ես իմ կամքով եմ այստեղ եկել, իմ հայրենիքը պաշտպանելու, ոչ մի բան չկա, սաղ նորմալա:
Ոստիկանության մամուլի սրահում այս պահին հրավիրված ասուլիսի ժամանակ մի քանի ծնողներ պնդում են, որ իրենց երեխաները գտնվում են «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից հուլիսի 17-ից գրավված ՀՀ Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում և ուզում են հանրությանը տեղյակ պահել այդ մասին:
Հուլիսի 20-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-22-ին էապես չի փոխվի, հուլիսի 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով:
Աբովյան քաղաքում տեղի է ունեցել Ոստիկանության Էրեբունու պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Եթե Ժիրայր Սէֆիլյանը, ազգային հերոս լինելով, եթե այդ որակական նիշի վրա կանգնած տղերքը, որոնց ազգն ընդունել է՝ որպես ազգային հերոս, պատմական իրադարձությունների որոշակի գնահատականների ներքո՝ որակվեն որպես տեռորիստ, ապա ո՞վ է ազգային հերոսը՝ Մանվե՞լը, Սեյրա՞նը:
Զինված խմբի անդամների հարազատները մասնակցում են ասուլիսի
Երկու բանախոսներն էլ միակարծիք են այն հարցում, որ պետք է կոմպրոմիսի գնալ:
Երաժիշտ Արտավազդ Բայաթյանը կտրականապես դեմ է, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ահաբեկիչ անվանեն: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ նրանք կռվող, հայրենասեր տղաներ են:
Հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունից քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հաստատեցին Կարո Եղնուկյանի ձերբակալության մասին տեղեկությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում 2016 թվականի հուլիսի 20-ին ոստիկանությունից նյութեր են ստացվել՝ ոստիկանության տարբեր ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ։
Աշխարհահռչակ System of A Down խմբի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանում ծավալվող իրադարձություններին:
«Ոստիկանապետը առաջին վայրկյանից գտնվում է դեպքի վայրում մինչեւ էս պահը եւ պարտադիր չէ, որ ինքը խոսի։ Ի՞նչ տարբերություն, ես եմ խոսում։ Ոստիկանության պետը խոսքի դիֆիցիտ չունի, նա տիրապետում է իրավիճակին, ոստիկանությունը՝ նույնպես»։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Սարի թաղում բախում է գրանցվել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։
Բոլոր դեպքերում բանակցելն ավելի ճիշտ է, քան չբանակցելը: Կարծում եմ՝ որքան երկար տևեն բանակցությունները, այնքան ավելի շատ են շանսերը, որ ինչ-որ ընդհանուր եզրահանգման կգան:
Աբովյան քաղաքում այսօր տեղի ունեցավ հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը:
Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից ստացիոնար բուժում ստացող 4 քաղաքացիներից կայուն ծանր է գնահատվում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների վիճակը:
Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել: Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։ Այս եզրակացությանն են եկել հնագետները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղի տարածքում, Դար լեռան գագաթին պեղումներ իրականացնելու ժամանակ:
Քիչ առաջ լարված իրավիճակ էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի մոտ:
Ուղիղ հեռարձակում Խորենացի փողոցից. azatutyun.am:
Երևանի Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր:
ԱԱԾ-ի ներկայացուցիչների և «Սասնա ծռեր» խմբի միջև բանակցությունները շարունակվում են:
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը
Գյումրեցի տանկիստը կմասնակցի ՌԴ-ում կայանալիք տանկային բիաթլոնի միջազգային մրցույթին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուլիսի 19-ին ընդունեց «Տանկային երկամարտ» մրցույթի մասնակից կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանին:
2016 թ. հուլիսի 10-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Հովհաննես Գրիգորյանը՝ իր որդու՝ ՀՀ ՊՆ 58831 զորամասի զինծառայող Մելիք Գրիգորյանի իրավունքների պաշտպանության հարցով: Զինծառայող Մելիք Գրիգորյանը, առողջական մի շարք խնդիրների առկայությամբ եւ պատշաճ բժշկական զննության չենթարկվելով, ճանաչվել է պիտանի եւ 2015 թ. հուլիսի 26-ին զորակոչվել զինվորական ծառայության:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնից ոսկյա շղթա գողացած անձի ինքնությունը: