Բաժիններ՝

«Որդիս գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում. ես իմ երեխային եմ ուզում»

Ոստիկանության մամուլի սրահում այս պահին հրավիրված ասուլիսի ժամանակ մի քանի ծնողներ պնդում են, որ իրենց երեխաները գտնվում են «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից հուլիսի 17-ից գրավված ՀՀ Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում և ուզում են հանրությանը տեղյակ պահել այդ մասին:

Մարինե Պապիկյանը, օրինակ, պնդում է, որ իր որդին՝ Գառնիկ Հովակիմյանը, այս պահին գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում:

«Գառնիկն ապրում է Ռուսաստանում, մեկ ամիս առաջ եկել է, որ անձնագիրը փոխի. 21-ին անձնագիրը վերցնելու էր, 24-ին գնալու էր: Այնտեղ ընտանիք ունի՝ կին, երեխաներ: Ամսի 17-ին էլ ծննդյան օրն էր, գնացել է, ու տեղեկություն չունեմ: Ամսի 16-ի երեկոյան դուրս եկավ, ասաց՝ մինչև ժամը 12-ը կգա, բայց չասաց՝ ուր է գնում: Հետո ես զանգեցի ծննդյան օրը շնորհավորեցի, հարցրի՝ ո՞ւր ես, ասեց՝ կգամ: Առավոտյան 7-ին զանգեցի, ձայնն արձագանքում էր, հարցրի՝ Գառնիկ, որտե՞ղ ես, ասեց՝ մամ, մի հատ շենքի մեջ ենք: Ես իմացա, որ ցույց պետք է լիներ, մտածեցի՝ գնացել է ցույցի: Իսկ համակարգիչը երբ միացրի՝ տեսա, ամեն ինչ հասկացա, ինքն ինձ ոչինչ չի ասել»,- ասաց տիկինը՝ պնդելով, որ համոզված է՝ որդին գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում:

Նա նաև հավելեց, որ որդին «Հիմնադիր խորհրդարանի» հետ որևէ կապ չի ունեցել, իսկ վերջին անգամ 2012թ. է եղել Հայաստանում. «Ես իմ երեխային եմ ուզում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս