Երևանում քաղաքացուն խեղդամահ են արել. գործը դատարանում է

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Լևոն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցավոր համաձայնության գալով երկու անձանց հետ, դիտավորությամբ կյանքից զրկել է Ս. Վարդանյանին՝ զուգորդված ավազակությամբ, որն արտահայտվել է հետևյալում՝ կինը մաքրություն է կատարել Ս. Վարդանյանի բնակարանում, տեսնելով վերջինիս ոսկյա զարդերը և գումարները, նախապես պայմանավորվել է Լևոն Ա.-ի հետ, որն էլ մուտք գործելով Վարդանյանի բնակարան՝ խեղդամահ է արել Վարդանյանին:

Քրեական գործով երկու մեղադրյալներ կալանավորված են, մյուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հուլիսի 14-ին քրեական գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, ով հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, այն վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել:

Տեսանյութեր

Լրահոս