Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում, հուլիսի  23-ին շրջանների մեծ մասում, հուլիսի  24-ին՝ հյուսիսային և հարավ-արևելյան, հուլիսի 25-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-22-ին էապես չի փոխվի, հուլիսի 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով:

arm 21 01

Երևանում՝

Հուլիսի 21-22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի  23-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ. արագությամբ: Հուլիսի 24-ին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

arm 21 02

Երևանի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.50C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս