Բաժիններ՝

Պարտադիր չէ, որ ոստիկանապետը խոսի․ Հունան Պողոսյան. news.am

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն առաջին վայրկյանից գտնվում է դեպքի վայրում մինչեւ այս պահը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչեւ այս պահը զինված գրոհի վերաբերյալ պատասխանատու օղակների որեւէ ղեկավար, այդ թվում ՀՀ ոստիկանապետը, դեպքի վերաբերյալ որեւէ բառ չեն ասում։ Մինչդեռ երրորդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված գրոհել են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, որտեղ դեռեւս պատանդի կարգավիճակում գտնվում են ոստիկաններ:

Նախօրեին, գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ կայքը փորձել է  դեպքերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Վլադիմիր Գասպարյանից, սակայն վերջինս  լուռ հեռացել է ՝  առանց արձագանքելու կայքի թղթակցի  հարցերին:

«Ոստիկանապետը առաջին վայրկյանից գտնվում է դեպքի վայրում մինչեւ էս պահը եւ պարտադիր չէ, որ ինքը խոսի։ Ի՞նչ տարբերություն, ես եմ խոսում։ Ոստիկանության պետը խոսքի դիֆիցիտ չունի, նա տիրապետում է իրավիճակին, ոստիկանությունը՝ նույնպես»,-ասել է Հունան Պողոսյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031