Ապրիլի 27-ին, ժամը 04.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 2-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանական զինուժի կողմից ԼՂ շփման գծի մերձակա բնակավայրերի նկատմամբ իրականացվող հրթիռակոծությունների մասին ԼՂՀ իշխանություններն իրազեկում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը:
Ապրիլի 26-ին, ժամը 09.30-ին, «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:
Այս պահին ղարաբաղա-ադսրբեջանական սահմանի շփման գծում համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է: Այս մասին 168.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ձայնային տեսանյութ է տեղադրել, որտեղ ադրբեջանցիների հեռախոսազրույցներ են:
Այս հարցը պետք է բարձրացնել Կարմի խաչի միջազգային կոմիտեում, այլ միջազգային կազմակերպություններում:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ մահացածը 37-ամյա Արմեն Հովհաննիսյանն է: Միաժամանակ կոմիտեց հայտնեցին, որ դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ քննությունը շարունակվում է, նշանակված փորձաքննության եզրակացությունտ դեռևս չի ստացվել:
Լրագրող Էդիկ Բաղդասարյանը, ով այդ օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիշերը մեկ զոհ ենք ունեցել։ Մեր հրետանին նորից փայլուն է աշխատել»։
Նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ազնավուրին շատ դուր եկան «Թումո»- ի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես «Թումո»-ի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները: Նա նշեց. «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»»։
Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում ողջ գիշերը հակառակորդը կրակել է հրետանային միջոցներից։ «Արձակել է մոտ 550 հրետանային արկ բոլոր տրամաչափերի։ Հատկապես շատ էին խփում Մարտակերտի ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։
Ապրիլի 27-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 000 դրամ, այժմ կվճարի 146 000։
ՀՀ կառավարությունը փոխհատուցելու է 2015 թվականի ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը պատճառված վնասը` Տավուշի մարզպետարանին հատկացնելով հատկացնելով 8 մլն 935 հազար դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 28-ի նիստի օրակարգում:
Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման եւ նրանց պոտենցիալն օգտագործելու համար»:
Երեկ հետաքրքրվել էինք պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե մամուլում լուրեր եղան, որ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը տեղեկացված է եղել թշնամու զորաշարժի մասին և դրան ուշադրություն չի դարձրել, այդպե՞ս է։
Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ապրիլի 27-ին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման ընդհատումներ կլինեն Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչաական շրջաններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան հակամարտ ուժերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում մահացու վիրավորում ստացած 24-ամյա պայմանագրային զինծառայող Տիգրան Մխիթարի Պողոսյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր:
եր հայրենիքի զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը, թշնամու առջև որպես ամուր վահան կանգնեց մեր զինակից եղբայրությունը: Ցավոք մեր ժողովուրդների ցեղասպանությունը դեռևս չի ավարտվել, բայց մեզ բնաջնջել երբեք չի լինի ինչպես իր խոսքում ասաց, ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Մենք հաղթահարել ենք դժվարությունները և փառք Աստծո գիտենք նաև հաղթել:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա:
Ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց:
Սա կյանք է, ու մենք առաջ ենք քայլում: Կյանքի ամեն մի էտապ ունի իր դրական ու բացասական կողմերը, որոնցից միշտ սովորում ենք: Ինձ համար «Ուրիշ հոգին» հեռուստասերիալը եւս մեկ անգամ կոտրեց իմ մեջ առաջացած ըմբոստությունը, դա ինձ համար հաղթահարման էտապ էր, ես կարողացա հեռուստասերիալների նկատմամբ բացասական վերաբերմունքս հաղթահարել, հասկացա, որ այս ասպարեզում չեմ ուզում կռվել հողմաղացի դեմ, որովհետեւ դրանով ես իրեն ավելի ուժեղացնում եմ:
20-ամյա Ռաֆիկ Հակոբյանը քառօրյա պատերազմի առաջին զոհերից է, ԼՂՀ-ում էր ծառայում` Թալիշի զորամասերից մեկում: Հակառակորդի առաջին հարվածի` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների կասեցման ժամանակ է զոհվել: