Իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունն է, որ նոր տարուց սկսած ապագային նայենք ավելի վստահ և համարձակ: Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ, բոլորիդ՝ լավ տրամադրություն:
Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ ու վերահսկելի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 02.14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի 3-րդ փողոցներից մեկի բակում այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա:
Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնությունը:
Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը գեներալ-գնդապետի կոչում է ստացել։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Զինուժ» հեռուստածրագրին՝ ամփոփելով 2016 թվականը։
«Այս տարի մենք նոր բնակարան ունեցանք: Սիրով և ջերմությամբ լցրեցինք այն: Բացթողումնե՞ր: Երևի այն, ինչ չհասցրեցինք անել այս տարի: Շնորհակալ եմ Աստծուն՝ զավակներիս, մորս, կնոջս, ընկերներիս և հարազատներիս ողջ և առողջ կողքիս տեսնելու համար»:
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի խոսքը տոնական օրերին արտակարգ ռեժիմի ծառայության առանձնահատկությունների վերաբերյալ:
Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին, ծնողներին ու զավակներին, բոլորին. ձեր հավատի ու հավատարմության շնորհիվ կայացավ մեր Առաքելության իրագործման ևս մեկ տարին:
Ավարտին է մոտենում 2016 թվականը՝ լի դժվարին փորձություններով և ծանր դառնություների գնով ձեռք բերված թանկ հաղթանակներով: Վտանգի պահին մենք ականատես եղանք համազգային միավորման ու վերելքի և բռունցք դարձած գոտեպնդվելով՝ անառիկ պահեցինք այն հողը, որ քանիցս ներկվել է մեր մարտական ընկերների, մեր որդիների տաք արյունով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 17 .00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Քանաքեռի ՀՀ ԶՈՒ թիվ N զորամաս:
Ադրբեջանական Զինված ուժերը կորցրեցին եւս մեկ զինծառայող:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ:
Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական:
Ամանորը մինչ օրս հայկական տոների մեջ ամենասիրելին ու ամենատարածվածն է։ Հնում հայերը ամանորյա ծիսական մթնոլորտ ստեղծելու նպատակով մառաններից տուն էին բերում մրգերի և չրերի շարաններ և կախում առաստաղից։
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 3-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Մոտ մեկ ամիս առաջ մեր ասոցիացիային դիմել էր մի անհատ ձեռնարկատեր, որը հասարակական նշանակության իրեն պատկանող շինությունն ընդարձակել էր: Արդեն չեմ ուզում անդրադառնալ, թե այդ մոտ 18 քմ կցակառույցի համար վերջինս ինչ ճանապարհ էր անցել՝ շինթույլտվություն, նախագիծ և այլն: Միայն, որպեսզի պատկերացնեք, շինությունն անելու համար ավելի քիչ գումար էր ծախսել, քան թույլտվությունների, նախագծերի համար պետական և «ոչ պետական» վճարների համար: Վերջում դիմել էր կադաստրի վկայական ստանալու համար, մերժել էին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հարյուրից ավելի զոհ ունեցանք միայն այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին, երբ դավադիր թշնամին լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանների ամբողջ երկայնքով: Մենք կարողացանք պատժել ազերիների հանդգնությունը, սակայն, ցավալի զոհեր ունեցանք:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում այրվում է արհեստանոց:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը այցելեց Վայք քաղաքում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը: Մուշեղ Ղազարյանը շնորհավորեց զինծառայողներին Ամանորյա տոների առթիվ՝ զորամասին նվիրեց հեռուստացույց և ամանորյա նվերներով փաթեթներ` մաղթելով առողջություն և բարի ծառայություն:
Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքումդիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակըդիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35մմ, լեռներում` 40-45մմ:
Սույն թվականի դեկտեմբերի 29 լույս 30-ի գիշերը ՀՀ-Ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քիչ կրակոցներ են հնչել:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ «Փարիզյան» խաղատան մոտ այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ:
Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 70 0C բարձր ջերմաստիճանում): Ձեռքերը հարկ է լվանալ 20 վայրկյանի ընթացքում` օճառով և հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: