
«Շամպայն գինիների գործարանի» մոտ ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարանի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes SLK-350» մակնիշի 35 AG 723 պ/հ ավտոմեքենան (վարորդ Լ. Թ.) բախվել է «Nissan Teana» մակնիշի 77 ZR 778 պ/հ (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել երթուղային կանգառի տաղավարին և շրջվել ավտոճանապարհի մոտակայքում գտնվող հողատարածքում (մոտ 3 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ.Թորոսյանը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: