Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել Է իր նախկին աշխատակցին՝ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ–ում հարուցված քրեական գործի շրջանակներում։

Մեր տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն  հարցաքննության հետ կապված այլ մանրամասներ չհայտնեցին։ Մեր հարցին, թե ինչ փուլում Է այժմ գտնվում նախաքննությունը, ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը  պատասխանեց. «ՀՀ  հատուկ  քննչական ծառայությունում շարունակվում Է քրեական գործի նախաքննությունը։ Քննության այս փուլում գործին վերաբերող մանրամասները հրապարակման ենթակա չեն։ Քրեական գործով իրականացվում են  մի շարք քննչական և դատավարական գործողություններ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930