Որքա՞ն շահույթ է ստանում Սամվել Ալեքսանյանը հացի վաճառքից

168.am-ի հարցին պատասխանում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը.

Պարոն Բերբերյան, մեր վերջին զրույցում ցորենի իրացման հետ կապված խնդիրներ էիք արձանագրել՝ նշելով, որ գյուղացուց էժան գներով ձեռք են բերում ցորենը, իսկ սպառողին թանկ գնով վաճառում, այսինքն՝ գործարաններն աշխատում են հսկայական՝ հարյուրապատիկ գերշահույթներով։ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը ևս զբաղվում է հացի արտադրությամբ, Դուք տեղյա՞կ եք՝ որքան գերշահույթ է նա ունենում։

– Եթե չեմ սխալվում, «Սիթի» համակարգում հենց տեղում հացաթխում է կատարվում, և լավաշի գինն արժե 460 դրամ (մեկ կիլոգրամը)։ Ալրաղացները տարբեր պատճառներ են գտնում ու խուսափում են գյուղացուց ուղղակի ալյուր ձեռք բերել։ Իհարկե, դրանք առիթներ են, բայց կատարվեց այն, ինչ կատարվեց։ Եթե մենք նախկինում դա նկատել էինք կաթի դեպքում, երբ միջնորդներ էին հայտնվում, որոնք գյուղացուց ցածր գներով կաթ էին ձեռք բերում, այս տարի նույնը ցորենի դեպքում տեսանք։ Պատահական մարդիկ՝ մեքենաներով հայտնվում էին ու առաջարկում գին. Արարատյան գոտում՝ 100-120 դրամ, Շիրակում՝ 90-110 դրամ, իսկ ամենախայտառակ թիվը Վարդենիսում էր՝ 90 դրամ։

Hrach Berberyan321 կգ ցորենից, որի արժեքն 90 դրամ է, կարելի է ստանալ 1 կգ-ից մի փոքր էլ ավելի հաց, էլ չեմ ասում՝ այն թեփը, որը պետք է առանձին վաճառվի. 30%-ը թեփն է։ Այսինքն՝ թեփի ծախսերը երևի բերում են հացի թխման ծախսերին համարժեք մի թիվ։ Հացի թխման պրոցեսն առանձնապես ծախսատար պրոցես էլ չէ, և ինքնարժեքը պետք է լիներ ոչ ավելի 150 դրամից։ Այսինքն՝ վաճառողի ու արտադրողի շահույթն էլ հետը՝ 1 կգ հացը խանութներում պետք է արժենար 250 դրամ, ոչ ավելի։ Բայց մյուս հացերի արժեքը հասնում է մինչև 500 դրամի, լավաշինը՝ 460 դրամի։ Ինչո՞ւ օրինակ բերենք հենց Սամվել Ալեքսանյանին, նույն «Քարֆուրում» էլ նույն գինն է՝ 460 դրամ։ Այսինքն՝ սա մի բիզնես է, որը գերշահույթ է բերում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս