Գողություն՝ նույն հասցեում գործող հյուրանոցից և սրճարանից
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նույն հասցեում գործող հյուրանոցից և սրճարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2016թ. հուլիսի 7-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի հյուրանոցներից մեկից և նույն հասցեում գործող սրճարանից գաղտնի հափշտակել է հյուրանոցին պատկանող՝ «Սալկանո» մակնիշի հեծանիվը, «Dell» մակնիշի նոթ-բուք, երկու տարբեր քաղաքացիների պատկանող «Nokia» մակնիշի բջջային հեռախոս, դրամապանակ, որի մեջ եղել են բանկային քարտեր, սոցիալական քարտ, ուսանողական քարտ, կանխիկ գումար, ինչպես նաև՝ «I Pad»:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ առգրավվել են անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թչ ինչպես է մի երիտասարդ վերցնում ուրիշին պատկանող գույքը և հեռանում։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված սև գլխարկով, կապույտ բաճկոնով երիտասարդ տղայի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկությն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: