«Արդյոք ճի՞շտ եմ հասկանում՝ զենք կրելու իրավունք մենք վերապահում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության այն ստորաբաժանումներին, որոնք զբաղվում են հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանությամբ, որևէ այլ ստորաբաժանում նախարարության համակարգում զենք կրելու իրավունք այս օրենքի ընդունման արդյունքում չի ստանում»։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 41ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Հավարտ ձեռնադրության արարողության, նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց վճիռ ԳԱԼԱ-ն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործով և վճռեց մերժել ԳԱԼԱ-ի հայցը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակբոյանի վերաբերյալ հայտնի հայտարարությանը:
Այսօր Ազգային ժողովի միջանցքում, նիստից առաջ, բավականին ակտիվ իրարանցում էր: Պատճառը հայկական ավանդույթների վերաբերյալ Սուսաննա Մկրտչյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսն էր, որտեղ ի թիվս կտավների՝ ցուցադրված են տարազով 3 անձանց՝ 1 տաղամարդու և 2 կանանց արձաններ: Պատգամավորները կատակում էին այդ արձանների կապակցությամբ:
Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Մոսկվայի ոստիկանությունից:
Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը հայտնի է: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` վկայակոչելով Ռուսաստանի իշխանություններին:
Արարատի մարզից՝ Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ:
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1979 թ. ծնված Մամիկոն Ավանեսյանը «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում վթարի է ենթարկվել:
Մալթայից թռիչք իրականացրած թեթև մարդատար օդանավը, որը տեղափոխում էր Եվրամիության ներկայացուցիչներին, կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 1 շենքի դիմաց 1989 թ. ծնված Գեղամ Հ.-ն «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Զեմֆիրա Առաքելյանին, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԻՆ-ը կրկին հիշեցնում և հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք […]
«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, որը մեղադրվում է 22-ամյա Լևոն Սահակյանին դիտավորյալ սպանելու մեջ, օրերս ինքնասպանության փորձ է կատարել:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է արագ սննդի սպասարկման կետ:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է շտապօգնություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Նոր Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է սպանվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ նշելով, որ ճշտվում է նրանց գործունեության տեսակը։ ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է, որ բնակարանում դիեր են հայտնաբերվել՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի (14 հարկանի) տանիքից:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Ոստան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ը հորդորում է նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Աղի մասին հաճախ է հիշատակվում նաև ժողովրդական զրույցներում ու հեքիաթներում, որպես ազնվության խորհրդանիշ մարդկանց հարաբերություններում կամ չափման միավոր. «Իրար հետ աղ ու հաց կերած ընկերներ են», այսինքն` հավատարիմ են, կամ «Անաղուհաց…»՝ նշանակում է երախտամոռ բացասական իմաստով։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Նորվեգական թաղամասի 40-ից-116 համարների քոթեջների ջրամատակարարումը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով՝ սուտ մատնություն, իսկ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մշակույթի նախարարությունը խորը կսկիծով հայտնում է, որ 78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը:
Ճարտարապետ Միհրան Լատիֆյանը պատմության մեջ հայտնի է որպես ժամանակակից Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր ճարատարապետներից և քաղաքաշինարարներից մեկը:
Այսօր ժամը 17.20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հակոբ Հակոբյան 9/1 շենքի տանիքից քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: