
Էջմիածնում հրդեհի պատճառով 10 քաղաքացի է տարահանվել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 41ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են մուտքի բնակիչների տարհանում (10 քաղաքացու):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.49-ին, մարվել՝ 13.08-ին:
Ամբողջությամբ այրվել է բնակարանի հյուրասենյակը (մոտ 20 քմ)