Բաժիններ՝

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է ինքնասպանության փորձը

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի (14 հարկանի) տանիքից:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը:

Պարզվել է, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել 13-րդ հարկի պատշգամբից:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Մ. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Արաբկիրի ՈԲ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31