
Վարչական դատարանը մերժեց ԳԱԼԱ-ի հայցը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց վճիռ ԳԱԼԱ-ն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործով և վճռեց մերժել ԳԱԼԱ-ի հայցը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայից։
Նշենք, որ ԳԱԼԱ-ն հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով.
1.անվավեր ճանաչել 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները,
2.անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի կողմից Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 206 Ա որոշումը: