
Սուտ մատնություն է արել, թե տղամարդը շարժական տնակում բռնաբարել է իրեն. կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Դատարան է ուղարկվել սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ հանցագործության մասին իր կողմից տրամադրված տեղեկությունը կեղծ է, Ոստիկանության բաժնում հաղորդում է տվել և ծանր հանցագործության մեջ մեղադրելով անձին՝ սուտ մատնություն է կատարել այն մասին, որ տղամարդն իրեն ծեծի է ենթարկել, իսկ մեկ այլ օր շարժական տնակում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով՝ սուտ մատնություն, իսկ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: