Բաժիններ՝

Հոկտեմբերի 28-ից տեղումներն աստիճանաբար կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. ՀՀ ԱԻՆ

Հոկտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Խորհրդակցությանը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 101 դեպքի: Տնօրենի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ կազմակերպվել է նաև քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր ստուգում:

Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ՌԴ կողմից համատնօրեն Սերգեյ Ազարյանը զեկուցեց, որ հոկտեմբերի 19-ին մասնակցել է Հայաստանում ՌԴ դեսպանատանը կայացած միջոցառմանը, որի ընթաքցում անդրադարձ է եղել ՀՀ ԱԻՆ աշխատանքներին և բարձր է գնահատվել նախարարության գործունեությունը:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հ. Մելքոնյանն անդրադարձավ եղանակային կանխատեսումներին: Այսօր արդեն օրվա երկրորդ կեսից հանրապետության գրեթե ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով, ջերմաստիճանն էականորեն կնվազի: Հոկտեմբերի 28-ից տեղումներն աստիճանաբար կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ուսումնավարժանքների կազմակերպման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս