Ինչպես է հայ ճարտարապետ Միհրան Լատիֆյանը կառուցել Ռիո դե Ժանեյրոն
Ճարտարապետ Միհրան Լատիֆյանը պատմության մեջ հայտնի է որպես ժամանակակից Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր ճարատարապետներից և քաղաքաշինարարներից մեկը:
Միհրան Լատիֆյանը, ով ավելի հայտնի է որպես Միհրան Լատիֆ, Բրազիլիա է տեղափոխվել և այնտեղ բնակություն է հաստատել 1879 թվականին, երբ այն դեռ միապետություն էր: Նա համարվում է առաջին հայերից մեկը, ով ոտք է դրել Բրազիլիա:
Ճարտարապետը ծնվել է 1856թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսում, հայ ճարտարապետների ընտանիքում: Լատիֆյանը կրթություն ստացել է Բելգիայում՝ Կանտի համալսարանում, ինչից հետո տեղափովել է Բրազիլիա:
Բրազիլիա տեղափոխվելուց հետո Միհրանը հանդիպում է իր կյանքի գլխավոր սիրուն՝ Կինկասու Մոնտեյրու դե Բարոսային: Նրանք ամուսնանում են և միասին ապրում մինչև խոր ծերություն:
1897թ. հոկտեմբերին Բրազիլիայի քաղաքային կառավարությունը որոշում է կայացնում Ռիոն մեկ ընդհանուր համալիրի մեջ ներառելու մասին: Հայտարարվում է մրցույթ՝ «Ռիոն, որպես մի ամբողջական, անբաժան քաղաք» լավագույն նախագիծ անվանակարգով:
Հաղթում է Միհրան Լատիֆի նախագիծը և նա ղեկավարում է իր գաղափարի իրականացման աշխատանքները: Ըստ Լատիֆի նախածգի, ապագա Ռիոն իրենից ներկայացնում էր օղակաձև ավտոճանապարհներով շրջապատված մի տարածք:
Բլուրների վրա գտնվող տարածքները միմյանց էին միանում զարդանախշ կամուրջներով և ստորգետնյա թունելներին և գետնանցումներին համակցված բազմաստիճան էստակադաներով:
Ընդամենը մեկ տարում Միհրանը ստեղծեց 70 մետր լայնություն ունեցող հանրահայտ Պեյր Մարրի պողոտան: Այն դարձավ ժամանակակից Բրազիլիայի քաղաքաշինության դասական հիմքը՝ իր բոլոր առանձնահատկություններով, այդ թվում նաև ազգային:
Մատուցած ծառայությունների համար ճարտարապետն արժանացել է «Ռոզա» ասպետի պատվավոր կոչմանը:
Միհրան Լատիֆը մահացել է 73 տարեկան հասակում, 1929 թվականին: Դա տեղի է ունեցել իր ծննդյան օրը՝ մայիսի 20-ին, երբ ընտանիքի և հյուրերի աչքի առաջ Միհրան Լատիֆյանը հանկարծամահ է եղել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը