
Վթարի ենթարկված Մ. Ավանեսյանը մահացել է

Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1979 թ. ծնված Մամիկոն Ավանեսյանը «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում վթարի է ենթարկվել:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.30-ին, Մ. Ավանեսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Մասիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: