
Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը. նա մտադիր էր բարձրահարկից ցած նետվել

Այսօր ժամը 17.20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հակոբ Հակոբյան 9/1 շենքի տանիքից քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Shamshyan.com կայքը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարներ և ոստիկաններ և կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը։