Ազգային ժողովում «հարսանիք» էր

Այսօր Ազգային ժողովի միջանցքում, նիստից առաջ, բավականին ակտիվ իրարանցում էր: Պատճառը հայկական ավանդույթների վերաբերյալ Սուսաննա Մկրտչյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսն էր, որտեղ, ի թիվս կտավների՝ ցուցադրված են տարազով 3 անձանց՝ 1 տղամարդու և 2 կանանց արձաններ: Պատգամավորները կատակում էին այդ արձանների կապակցությամբ:

«Խորհրդարանական ընտրություններում մեր թեկնածուներն են կամ էլ Գյումրիի ավագանու մեր պակասող անդամները»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը:

ՀՀԿ-ականներից ոմանց կարծիքով` արձաններից մեկը նման էր պատգամավոր Հայկ Բաբուխանյանին, սակայն կին պատգամավորները փորձեցին պահել Բաբուխանյանի «թասիբը»` «Ամեն բեղավոր չէ, որ Բաբուխանյան է»:

Ի վերջո, ՀՀԿ-ականներից Վոլոդյա Բադալյանն ու Մարգարիտ Եսայանը` վերջինիս ծննդյան տոնի առթիվ, հարսի ու փեսայի կերպարով նկարվեցին, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դարձավ «հարսանիքի» քավորը:

Կարդացեք նաև

14826473_10207976044583171_246403260_n2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս