Նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել և բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ.-ին ծնված Աստղիկ Մուշեղյանը:
Ասօր 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հոկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արմեն Պ.-ին։
Քիչ առաջ Եռաբլուր պանթեոն եկան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԵԿՄ անդամները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
«Բոլորիս ամար պարզ է, չէ՞, որ գործը բացահայտված է, որ մարդիկ դատված են»: Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի մասին:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանում և Ռուսաստանում հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 17-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով՝ 15 օրյա ժամկետում ներկայացնել փոքր հիդրոէլեկտրոկայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առարկություններ:
«Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, տեղաշարժվում է հենակների օգնությամբ: Այս մասին ահազանգել է վերջինիս եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում կնոջ դի կա:
Մամուլում վերջերս ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են լինում ՀՀ Կրթության և գիտության (ԿԳ) նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիների վերաբերյալ։ Շրջանառվող լուրերի համաձայն` ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանի և Արմեն Աշոտյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, և մամուլում Աշոտյանի պաշտոնավարման շրջանի նյութերը հայտնվում են ԿԳՆ-ի կողմից։
«ՀՀ կառավարության այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարությունից մոտ 200 հազար դոլար է խնդրելու Երեւանի փողոցների լուսավորության հարցում թաիլանդական մի ընկերության որպես խորհրդատու ընդգրկելու համար»:
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
«Opel Astra G» մակնիշի 34 MV 243 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ավտոմեքենայի վարորդը (1997 թ. ծնված Դ. Վ.) տեղում մահացել է, իսկ ուղևորը (1996 թ. ծնված Ֆ. Մ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։
Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը շարունակում է շփվել ԵՏՄ կոլեգաների հետ։ Նախարար աշխատելու օրոք նա լավ հարաբերություններ է ստեղծել ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, որն անցյալ շաբաթ Երեւանում էր՝ ՀԱՊԿ համաժողովի կապակցությամբ։
ՃՈ նոր պետը՝ ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ժողով է արել վարչության ղեկավար կազմի հետ ու հորդորել, որ իրեն չխառնեն նախկին պետերի հետ, ինքը համակարգի մարդ է, դրսից չի բերվել ու ամբողջովին տիրապետում է տեսուչների՝ փող աշխատելու բոլոր նյուանսներին, և գուժել է հնարավոր պաշտոնանկությունների մասին։
Կառավարության՝ հավասար խաղի կանոններ սահմանելու նպատակներում բոլորովին չի տեղավորվում հատկապես Արտակ Շաբոյանը, որի կերպարը որեւէ կերպ չի ասոցացվում ազատ մրցակցության հետ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության հարցում լուրջ առաջընթաց չի կարողանում արձանագրել եւ քննարկումները շարունակվում են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սթիվ Հյուն, ով անվտանգության մասնագետ է, բացատրել է, թե որքան հեշտ է տեղեկություններ իմանալ անձի մասին ինքնաթիռ նստելու կտրոնի միջոցով։ Ինքնաթիռ նստելու կտրոնն ավելի շատ տեղեկատվություն է պարունակում, քան դուք մտածում եք։ Այնտեղ նշված են ոչ միայն ձեր անունը, ազգանունը, հատկացված տեղը։ Այն պարունակում է նաև գաղտնի տեղեկատվություն։ Ունենալով այդ տեղեկությունները՝ կարելի է փոխել կամ ընդհանրապես չեղարկել ձեր թռիչքը։
Տնտեսության մրցունակության առումով Հայաստանի ցուցանիշը լավ վիճակում է:
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում նախքան UTair ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը Երեւան հայտարարվել է տեխնիկական անսարքության մասին, որի հետեւանքով թռիչքը հետաձգվել էր 2 ժամ 35 րոպեով:
Քաղաքապետը՝ Բախշյանին. «Ձեր ձենին կարոտ չենք»:
Նախնական տվյալներով՝ 26.10.2016թ.՝ ժամը 17-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Ավետիքի Այվազյանը:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Նրա խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ լրջորեն խախտվել է պետական կենսաթոշակային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը՝ սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն ապահովելու սկզբունքը։ Լ. Զուրաբյանի դիտարկմամբ՝ ամբողջ կյանքում հողագործությամբ զբաղվող մարդիկ զրկված են քիչ թե շատ արժանապատիվ ծերության ապահովումից։