Բաժիններ՝

Երեխայի բուժման համար 2500 դոլար է անհրաժեշտ

Արարատի մարզից՝ Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ: Երբ ծնողները երեխայի մոտ նկատել են հիվանդության ախտանիշները, դիմել են բժշկի, և երեխան ստացել է վերականգնողական բուժում: Մինչ օրս փոքրիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նրա հենաշարժողական համակարգը պասիվ է և լարված՝ ինքնուրույն տեղաշարժ և ձեռքերի օգտագործում չի կարողանում: Վերականգնողական բուժումներն արդյունք են տվել և նշանակվել է վիրահատություն Ռուսաստանի Դաշնությունում:

Երիտասարդ ընտանիքը սոցիալական պայմաններից ելնելով չի կարողանում իրականացնել բուժման շարունակությունը՝ 2500 դոլար չունենալու հետևանքով: Ելնելով իրավիճակից Հրաչուհու ծնողները դիմում են հանրության աջակցությանը, և եթե կլինեն բարի մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել երեխային մեկնելու վիրահատության, կարող են իրենց ներդրումները փոխանցել ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Հրաչուհու մայրիկի՝ Գոհար

Բաբայանի անունով բացված հաշվեհամարներին՝

16026060560700 ՀՀ դրամ;
16026060560701 ԱՄՆ դոլար;
16026060560702 Եվրո;
1602606056073 ՌԴ ռուբլի:
SWIFT:ARMJAM22

Մայրիկի հեռախոսահամարն է՝+37496 055 134:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս