Ոստիկանության պետին Կարեն Կարապետյանը հանձնարարեց մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ՃՈ համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի էական արդյունքներ:
Այս օրերին հանրության շրջանում տեղեկություններ են տարածվում, որ հայաստանյան հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելու է և դասերը վերսկսվելու են միայն նոյեմբերի 14-ից։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին դա՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից նման առաջարկ չի ստացվել։
Նա նշեց, որ ՄԻՊ-ը զբաղվելու է և արդեն իսկ բավականին աշխատանք է կատարել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցերով, որոնց առումով շատ մտահոգ են. «Ուզում ենք կանխարգելիչ բնույթի միջոցառումներ իրականացնել»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ աոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին որոշման նախագիծը: Կառավարության նիստի ընթացքում այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ՊՊԾ գնդի դեպքերից հետո քանի՞ դեպքում է խափանման միջոցը կալանքն ընտրվել և ի՞նչ վիճակագրություն կա: Նա նշեց, որ բացարձակ անարդար էր ցույցերի հետ կապված կալանավորելը: Ն.Զոհրաբյանի խոսքով` նաև Թաթոյանի միջամտությամբ քրեական գործ էր հարուցվել, Դավիթաշենի ոստիկանությունում Դավիթ Սանասարյանի և մյուս ակտիվիստներին փորձել էին նվաստացնել` կարգադրելով կոշիկ լիզել:
«Թեժ գծերն աշխատեցրեք, պատասխանատուներին կոնկրետ նշեք, որովհետև իմ օգնականներն ու խորհրդականներն այս մի քանի օրվա մեջ, բացի զանգերին պատասխանելուց և հանդիպելուց, ոչ մի բան չեն կարողանում անել։ Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել։ Ես ոչ իրենց կարողանում եմ հանձնարարություն տալ, ոչ իրենց հետ հանդիպել, խոսել»,- հայտարարեց վարչապետը։
«Կառավարությունը որևիցե սուբսիդավրում գազ մատակարարող ընկերությանը չի անում՝ որևիցե` ո՛չ ստվերային, ո՛չ ուղիղ, ո՛չ մի ձևով»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՄԻԵԴ-ի վճիռների միտումների մասին Արման Թաթոյանը դժվարացավ խոսել, բայց մտահոգություն հայտնեց. «Համեմատական կարգով մեր երկիրը վերջին տեղում չէ, բայց խախտումերը շատ են` ազատումների, վատ վերաբերմունքի, արդար դատաքաննության հետ կապված: Դրա համար պետք է այստեղ ուժեղացվի ՄԻԵԴ վճիռների սուբսիդիալ դերը: Եթե համակարգային լուծումներ չանենք, անընդհատ այդ խախտումները լինելու են, բյուջեի գումարները գնալու են»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան – Քաջարան միջպետական ավտոճանապարհի (Մ2 ) 313-րդ կմ-ում նոյեմբերի 2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ի նշան բողոքի փակել են «Նաիրիտ» գնացող ճանապարհահատվածը և պահանջում են իրենց խնդիրների արդար լուծում։
Նոյեմբերի 3-ին, ժամը 05.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 11-րդ փողոցի թիվ 1 տան մոտակայքում այրվում է թոնրատուն:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Մարգարիտա Մաթևոսյանը, որը նոյեմբերի 1-ին, ժամը 21.30-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։
Նախկին ԴԱՀԿ Միհրանը, որը պատրաստվում է ռեյտինգայինով պատգամավոր դառնալ ապագա պառլամենտում, որոշել է «երկուսը մեկում» անել` «կարմիր գծերը» նվիրել Երևանի քաղաքապետարանին ու դրա դիմաց որևէ լումա չպահանջել, անգամ իր կատարած չորս միլիոն ներդրումը, որով տեսախցիկներ, «ուղեգծումներ» և այլ աշխատանքներ են կատարվել։
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է` ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգեցված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել և դիպչել ծոծրակին:
Երկու ալիք է մնացել, դա կնայեմ: Հնարավորություն չունիմ, որ փող տամ, էդ սարքից առնիմ, սարքը 10 հազար դրամ է: 10 հազար դրամ ունենամ` կուդամ փետ կառնիմ, տիա փեչքը առանց վառել է մնացել (ցույց է տալիս չվառվող վառարանը,-հեղ): Մե տելեվիզրմ կար, կնայենք` դարդ ու ցավերս կմոռանայինք, էդ էլ վրեքս կտրեցին: Կուզենք սաղ ալիքները նայենք, բայց որ չկա, ի՞նչ էնենք,-ասում է ավտոկայան տնակային թաղամասի 104/ 680 տնակի բնակիչ Անահիտ Մկրտչյանը:
Հայերեն Աստվածաշունչն արդեն հասանելի է էլեկտրոնային տարբերակով: Այն ներբեռնել է արդեն 8 379 օգտատեր:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում այսօր քննարկված մի քանի հարցերի։
Նոյեմբերի 1-ին Վանաձորի համայնքապետարանում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) պատվիրակությանը` աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում:
168.am-ի հարցին՝ կոնկրետ ո՞ր կետերն են իրեն հիացմունք պատճառել ու վերաբերում ձկնարտադրության ոլորտին, նա այսպես պատասխանեց. «Նախաբանում նշված ՝ գերագույն արժեք հանդիսացողի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Մուշ-2 թաղամասի բնակիչ Մկրտիչ Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում՝ Ախթալա քաղաքի կամջրի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ 2 մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Կարապետյանների ընտանիքի կողմից Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ավարտին են մոտենում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ջանքերի շնորհիվ Աշոտաբերդ համայնքում կառուցվում է նոր դպրոց, վերանորոգվում են ավագ դպրոցի, պոլիկլինիկայի շենքերը, կարգավորվել է տարիներ շարունակ խնդիր համարվող ջրամատակարարման հարցը, իրականացվել են բազմաթիվ այլ ներդրումներ և ծրագրեր:
51-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
«Մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից»:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Կինասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնապահպանության ոլորտում ծրագրերը կյանքի կոչելու համար նախատեսվում է միջազգային կազմակերպություններից դոնորական աջակցություն ստանալ, քանի որ տրամադրվող գումարները բավարար չեն ոլորտում նախատեսվող բոլոր խնդիրները լուծելու համար։