«Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել. Ես ո՛չ իրենց կարողանում եմ հանձնարարություն տալ, ո՛չ իրենց հետ հանդիպել, խոսել»

Գործադիր մարմնի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարներին և գերատեսչություններին հանձնարարեց կայքերը ռևիզիա անել։

«Թեժ գծերն աշխատեցրեք, պատասխանատուներին կոնկրետ նշեք, որովհետև իմ օգնականներն ու խորհրդականներն այս մի քանի օրվա մեջ, բացի զանգերին պատասխանելուց և հանդիպելուց, ոչ մի բան չեն կարողանում անել։ Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել։ Ես ոչ իրենց կարողանում եմ հանձնարարություն տալ, ոչ իրենց հետ հանդիպել, խոսել»,- հայտարարեց վարչապետը։

Նա նշեց, որ մի քանի օրերին եղել է 2156 հեռախոսազանգ, 586 էլէկտրոնային հաղորդագրություն, հանդիպումների քանակը՝ 100-ից ավելի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930