
Որպես անհետ կորած որոնվող Մարգարիտա Մաթևոսյանը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Մարգարիտա Մաթևոսյանը, որը նոյեմբերի 1-ին, ժամը 21.30-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Մ. Մաթևոսյանը վերադարձել է տուն: Ժամը 23-ին նա ոստիկաններին բացատրություն է տվել, որ նոյեմբերի 1-ի ժամը 21.30-ից մինչև նոյեմբերի 2-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում շրջել է Երևան քաղաքի փողոցներով:
ՀՀ ոստիկանություն