«Ըստ իս՝ սա պետական մենաշնորհ է, հասարակությունը կարող օգտակար լինել, բայց պետությունն իր միջոցներով պետք է այս խնդիրները լուծի»,- այսօր Ազգային ժողովում հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։
168.am-ի հետ զրույցում Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանն ասաց, որ խաչքարը նվիրել է քանդակագործ Անդրանիկ Խաբլարյանը, իսկ ցայտաղբյուրի տեղադրման աշխատանքներով զբաղվել է իրենց ընտանիքը, իսկ հրամանատարությունը զբաղվել է տարածքի մաքրման և կառուցապատման աշխատանքներով:
Խոսքն այն միջոցառումների մասին է, որոնք ունեն երկարատև և նպատակային բնույթ, այլ ոչ թե՝ հրատապ են և օպերատիվությունից են բխում: Չեմ կարող ասել, թե ինչ պատկեր կունենայինք, եթե մի քիչ անգործության մատնվեինք ու չտեղադրեինք տեսանկարահանող, լուսանկարահանող սարքերը:
«Այն կապ ունի ընդհանրապես Հայաստանում պետականաշինության ճանապարհի հետ։ Այս նախագիծը և այն, ինչ արվում է, ինձ տալիս է հետևյալ ուղերձը, որ կառավարության փոփոխություն լինի, ինչ-որ պայծառ դեմքեր ներգրավվեն, ինչ ուզում է լինի՝ համակարգային փոփոխություն տեղի չի ունենում»։
«Միանգամից ասեմ, որ ես կողմ եմ քվեարկելու նախագծին, որովհետև սա Հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Սեյրան Սարոյանը նշեց, որ ով զինվորի հաց է տարել՝ պետք է պատժվի, բայց, ըստ նրա, չի կարելի բոլոր գեներալների, ամբողջ բանակի վրա ցեխ շպրտել։
«Ինչո՞ւ պետք է վստահեն մի հիմնադրամի, որն այստեղ ամրագրել է հոդվածներ, որ ինչ գործառույթ ասես՝ իր վրա վերցրել է։ Ես եթե որպես քաղաքացի՝ վճարում եմ 1000 դրամ, ես պետք է տեսնեմ, որ իմ հացի փողից կտրած գումարը գնում է ուղիղ հիմնադրամ, որտեղից ուղիղ գնում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու»։
Արմավիրի մարզի Արազափ գյուղում այսօր՝ նոյեմբերի 15-ին, հուղարկավորեցին Արցախում նոյեմբերի 13-ի գիշերը կրտսեր սերժանտի կողմից սպանված ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանին։
«Առաքելություն» կուսակցությունը, կարևորելով բանակում առկա խնդիրների, մասնավորապես զոհված և վիրավոր զինծառայողներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցի լուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, փաստում է, որ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը կազմված է հրատապ` առանց խնդիրների և խնդիրների լուծման մեխանիզմների իրական բացահայտման:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանին սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի՝ հանրային կապերի բաժնից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ասնյակ դղյակների մասին են խոսում, մի անգամ մի դղյակ վերցրեք, հրապարակեք, ասեք, որ այս դղյակը գոյացել է կարտոֆիլ, կաղամբ մշակելուց… Այդ ձեր պատասխանները, չեմ կարծում, որ վստահություն են ներկայացնում։ Այս օրենքի տրամաբանությանը, չեմ կարծում, որ որևէ մեկը դեմ է։
Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին:
Դուք ստեղծում եք հասարակության մեջ կարծիք, որ գեղեցիկը, հաջողակը, հարուստը դիտվում է՝ որպես վատ»,- լրագրողներին մեղադրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը` հավելելով, որ չարություն տարածել պետք չէ:
Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:
«Լավ աշխատելո՞ւ համար, ինչպե՞ս է, որ պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնյաներ, գեներալներ ապրում են շվայտ, ցոփ կյանքով, իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն ու ՏՏ ոլորտում էլ հայտնագործություն չեն արել, որտեղի՞ց իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքները»:
Կառավարության կողմից մենաշնորհների դեմ պայքարի կապակցությամբ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտահոգություն չունի: Ըստ նրա` իր բիզնեսները չեն կարող վտանգվել, քանի որ ինքը բիզնես չունի:
«Նիկոլ Փաշինյանը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով պատգամավոր Ն.Փաշինյանի մեղադրանքները, որ Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) սպանությանն առնչություն ունի նրա նախկին գործատու Ս.Ալեքսանյանը:
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. ի՞նչ պետք է անեն ՀՀ-ում բնակվող և կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները հանրային ծառայության համարանիշ ստանալու համար։
Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, նոյեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իր համար շատ, շատ դժվար է, կարծում եմ՝ գրում է։ Չէ՛, հաստատ գրում է։ Ինչ-որ պատառիկներ կարդացել եմ։ Այդ հարցին ինքն ավելի լավ կպատասխանի։
Նոյեմբերի 15-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 27 հասցեում՝ «Շենգավիթ» հարկային տեսչությունում, օձ են բռնել (տարայի մեջ է). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից», – շեշտել է Տարոն Մարգարյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1981 թ. ծնված Լիլիթ Կ.-ն:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նոյեմբերի 13-ին Կապան քաղաքում 3 անձանց կողմից ավտոգազալցակայանում ավազակային հարձակումը։
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը գնել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» գույքը՝ սեղաններ, աթոռներ, գորգեր, նկարներ, ֆոտոնկարներ, վարագույրներ եւ այլն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նոյեմբերի 14-ին, ժամը 16-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցում «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան մոտոցիկլետի է հարվածել:
Նոյեմբերի 14-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 39/2 տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 15-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա: