Ռուզան Տոնոյանն ամուսնու՝ Վանո Սիրադեղյանի մասին. «Փաստ»

Զրուցեցինք Ռուզան Տոնոյանի հետ, ամուսնու՝ Վանո Սիրադեղյանի 70-ամյակի առիթով

– Իր ծննդյան օրը քեզ, Խաչիկին նվեր գնո՞ւմ էր։

– Միշտ։ Ինքը լավ առիթները միշտ գեղեցիկ տոնի էր վերածում։

– Վերջերս ստորագրահավաք էին կազմակերպել՝ Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու խնդրանք-պահանջով։ Ինչպե՞ս ես վերաբերվում նման նախաձեռնություններին։

– Մարդիկ իրենց կարծիքը, տեսակետը, մտահոգությունն արտահայտելու իրավունք ունեն։ Չեմ ցանկանում մեկնաբանել։

– Ռուզան, ի՞նչ ես կարծում, հայրենիքից բացակա տարիներին ու հիմա, Վանո Սիրադեղյան գրողը քանի՞ գիրք է գրել։ Կամ՝ գրո՞ւմ է:

– Իսկ դու ի՞նչ ես կարծում, գրո՞ւմ է:

– Չի կարող չգրել։

– Իր համար շատ, շատ դժվար է, կարծում եմ՝ գրում է։ Չէ՛, հաստատ գրում է։ Ինչ-որ պատառիկներ կարդացել եմ։ Այդ հարցին ինքն ավելի լավ կպատասխանի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս