Բաժիններ՝

«Նիկոլ Փաշինյանը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի». Սամվել Ալեքսանյանը` Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների մասին

«Նիկոլ Փաշինյանը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով պատգամավոր Ն.Փաշինյանի մեղադրանքները, որ Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) սպանությանն առնչություն ունի նրա նախկին գործատու Ս.Ալեքսանյանը:

Նա պնդեց, որ իր անունն այդ սպանության հետ կապելը հերյուրանք է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Մոսկվայում սպանվել էր «Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանը: Ն.Փաշինյանն ԱԺ նիստում հայտարարել է, որ նրան վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի ԱԺ:

«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա:

Հայաստանի ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ ԱԺ»,- ասել էր Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս