Բաժիններ՝

Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 39/2 տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նազարբեկյան թաղամասի թիվ 1/9 տան մոտակայքում բախվել են «BMW» մակնիշի 01 AX 030 պ/հ և «Kia Rio» մակնիշի 34 QM 679 պ/հ (վարորդ Ա. Դ., ծնված 1961թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդն ու ուղևորը (Ա. Պ., ծնված 1980թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս