Ֆիզուլիի զորամասում ապրիլյան պատերազմի ժամանակ նույն տանկում զոհված 3 զինծառայողների հիշատակին խաչքար և ցայտաղբյուր է տեղադրվել

Ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանի, Բենիամին Եղոյանի և դիլիջանցի Վլադիմիր Ալիխանյանի ՝ Ֆիզուլիի զորամասում, որտեղ ծառայել են տղաները, տեղադրվել է խաչքար և ցայտաղբյուր:

168.am-ի հետ զրույցում Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանն ասաց, որ խաչքարը նվիրել է քանդակագործ Անդրանիկ Խաբլարյանը, իսկ ցայտաղբյուրի տեղադրման աշխատանքներով զբաղվել են երեք զինվորների ընտանիքները, իսկ հրամանատարությունը զբաղվել է տարածքի մաքրման և կառուցապատման աշխատանքներով:

15086170_1023335064443421_1101358440_n

Նրա փոխանցմամբ՝ օրերս տեղադրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հայրենիքի համար զոհված երեք զինվորների հարազատները, հոգևորականներ, բարձրաստիճան այրեր:

15128518_1023335061110088_500120150_n

Հիշեցնենք, որ Արցախում հերոսաբար զոհված Տիգրան Աբգարյանը, Բենիամին Եղոյանն ու Վլադիմիր Ալիխանյանը Ջեբրաիլի հատվածում պայքար էին մղել թշնամու 8 տանկերի դեմ՝ խոցելով 3-ը, և նահատակվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930