Ուշագրավ գործարք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը գնել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» գույքը՝ սեղաններ, աթոռներ, գորգեր, նկարներ, ֆոտոնկարներ, վարագույրներ եւ այլն: Իսկ գործարքը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, կազմել է 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամ: Գործարքն ուշագրավ է այն առումով, որ դեռեւս մայիսին, երբ նշված իրերն աճուրդի էին հանվել, լոտի արժեքը կազմել էր 2,3 մլրդ (շուրջ 4,8 մլն դոլար) դրամ: Սակայն պետական գույքի կառավարման վարչությունը համալիրի գույքի համար հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ:
«Ենթադրվում է, որ պետգույքը միտումնավոր է ձգձգել ընկերության գույքի գնումը, որպեսզի ավելի քիչ գումարով գնի. չէ որ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո գույքը վաճառքի է հանվում նախորդ աճուրդին սահմանված գնից ավելի ցածր արժեքով: Բայց «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ գույքը Արման Սահակյանի վարչությունը անհատույց օգտագործման է տվել համալիրին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: