«Եթե մակարոն ուտող քաղաքացուն հարցնեք՝ ի՞նչ է իր համար 1000 դրամը, ինքը կասի՝ իր համար դա քանի կիլոգրամ մակարոն է»

«Կուզեի, որ չտարանջատեինք. խաղաղ ժամանակ տուժած զինվորին և նրա ընտանիքին էլ պետք է փոխհատուցում տրվի»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Հ. Բիշարյանի խոսքով՝ վստահություն չկա ո՛չ հիմնադրամների, ո՛չ իշխանությունների նկատմամբ:

«Ինչո՞ւ պետք է վստահեն մի հիմնադրամի, որն այստեղ ամրագրել է հոդվածներ, որ ինչ գործառույթ ասես՝ իր վրա վերցրել է։ Ես եթե որպես քաղաքացի՝ վճարում եմ 1000 դրամ, ես պետք է տեսնեմ, որ իմ հացի փողից կտրած գումարը գնում է  ուղիղ հիմնադրամ, որտեղից ուղիղ գնում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու։ Այստեղ միլիոն հատ գործառույթ եք գրել, ես ինչո՞ւ պետք է հավատամ։ Եթե մակարոն ուտող քաղաքացուն հարցնեք՝ ի՞նչ է  իր համար 1000 դրամը, ինքը կասի, թե իր համար դա քանի կիլոգրամ մակարոն է։ Որևէ մեկը դեմ չէ, որ այս օրենքը  կյանքի կոչեն, բայց արդյունքում՝ մենք ստեղծում ենք մի կառույց, որն ի սկզբանե անհավատության փաատաթուղթ է»,- ասաց նա։

Ի պատասխան՝ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ միանշանակ կիսում է մտահոգությունը, որ բոլոր զինածառայողների սոցիալական ապահովության խնդիրները պետք է լուծվեն.

«Սա, կարծում եմ, գերակայություն է, այլ խնդիր է՝ ո՞րն է ճանապարհը։ Կառավարությունը հիմա առաջարկում է մի համակարգ, որտեղ առանձնացված են որպես շահառուներ այն զինածառայողները, որոնք զոհվել են, կամ նրանց առողջությանը վնաս է հասցվել պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում, մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ, հակառակորդի հետ շփման գծում և հատուկ առաջադրանքներ կատարելիս։ Ես տեսնում եմ, որ ամբողջապես արդարացված չէ նման տարբերակում ունենալը, բայց մենք պետք է նաև պարզ հաշվարկ իրականացնենք, ինչքանո՞վ են հավաքագրվող միջոցները բավարարելու խնդիրների լուծման համար։ Այդ առումով մենք այսօր առաջին քայլն ենք անում, ես վստահ եմ՝ հավաքագրվող միջոցների ընդլայնումով կարող է շահառուների շրջանակը մեծացնենք»։

Անդրադառնալով հիմնադրամի գործառույթներին՝ Կ. Նահապետյանն ասաց, որ բոլոր գործառույթները, որոնք վերապահված են հիմնադրամին, ուղղված են լինելու հիմնադրամի պատասխանատվության բարձրացմանը, նաև առավել միջոցների հավաքագրմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930