ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների:
Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի ընտանիքում այսօր ուրախությունն ու վիշտը միախառնվել են:
Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը շրջանների զգալի մասում, հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
«Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ»:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցին՝ ի՞նչպես է մեկնաբանում ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ իր մասին արված հայտարարությունները, թե ինքն էլ բանակի հաշվին հարստացած գեներալ է, պատասխանեց, որ ոչինչ ասել չի կարող:
Մարզի դատախազությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև իրավապահ մյուս համակարգերի մարզային կառույցների ղեկավարները:
ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներով պարգևատրել է շուրջ 200 զինծառայողների և ազատամարտիկների:
Վերջին շրջանում «Այսօր» լրատվականը Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր է ստանում ջրագծերի և կոյուղատար համակարգի վթարման դեպքերի հետ կապված:
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում զոհված հայ զինծառայողներին։
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին՝ հունվարի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, ինչպես երեկ, այսօր նույնպես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների (ներառյալ՝ գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ) ներգրավման կարգի մանրամասները:
«Բոլոր Մանուկյան, Մարտիրոսյանները միշտ գոհ են ձեզանից». ինչպես Սերժ Սարգսյանին դիմավորեցին Եռաբլուրում:
Արմավիրի մարզում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ավելի քան քառորդ դար առաջ մեր բանակը ստեղծվեց այն օրերին, երբ մեր միասնականությունը բարձրակետում էր, ինչի շնորհիվ ամուր էր Արցախում հաղթանակներ արարող ազատամարտիկի, կամավորի ու զինվորի թիկունքը, ինչի շնորհիվ խաղաղություն պարտադրվեց հակառակորդին, ինչի շնորհիվ ամրապնդվեց ոչ միայն մեր հավատն ապագայի հանդեպ, այլեւ ազատագրվեց եւ ծնունդ առավ հայկական երկրորդ պետությունը:
«Այս օրը սովորաբար մեկ ժամ ուշ են արթնանում զինվորները, ֆիզիկական պատրաստության վարժություններ չեն կատարում»:
Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 27-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակում բացվեց մերօրյա հերոս Սիմոն Ճավռշյանի հիշատակին նվիրված անկյունը:
Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
Հունվարի 27-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. սև հեղուկ է լցվում բնակարաններից մեկը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարաների օգնությունը:
Հունվարի 28-ին, ժամը 04.22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Երևանի Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում ձախ աչքը կորցրած Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ Սայաթ Հարությունյանի ընտանիքը չի ուզում հիշել և վերապրել տեղի ունեցածը, հետևաբար նաև չի ճշտել՝ արդյո՞ք որևէ մեկը պատժվել է 17-ամյա տղային նման ծանր վնասվածք պատճառելու համար:
Երկու օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոցում» միջադեպ է արձանագրվել՝ հիվանդանոցի հեղինակություններից մեկը՝ «Վրացի Կարեն» մականունով, մեկ այլ դատապարտյալի հետ հարձակվել է խցակցի վրա և պոկել նրա ականջը։ Տուժողին վիրահատել են։
Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ:
Հունվարի 28-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և իջել դեպի ձորը. տուժածներ չկան: Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երը, Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի սկզբնամասը, Կոտայքի և Շիրակի մարզերի բոլոր ճանապարհները, Սյունիքի մարզի ողջ տարածաշրջանը, Սարավան-Զանգեր, Մ-16 Նոյեմբերյան-Իջևան, Մ-4 Դիլիջան-Իջևան, ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները (ֆուռերի համար ամբողջությամբ):
Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հայկական բանակը հունվարի 28-ին նշում է կազմավորման 25-ամյակը: Այդ տարիների ընթացքում զինվորի հանդերձանքը, ելնելով կոնկրետ ժամանակահատվածի նպատակահարմարությունից և պահանջներից, մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել: Փոփոխությունները եղել են թե որակի, թե դիզայնի և թե նոր դետալներով համալրումների առումով:
Ընդամենը 2015 թվականին արտասահմանից Հոնկոնգ է ժամանել գրեթե 27 միլիոն ճանապարհորդ: Քաղաքի հաջողությունն ընկերության փորձագետները կապում են չինացի զբոսաշրջիկների շրջանում դրա ժողովրդականությամբ եւ նախկին գաղութ այցելելուն՝ բրիտանացիների կապվածությամբ: