Մեծ պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում։ Սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը և այն, որ շատերն առանց իմանալու նախապատրաստվում են պսակադրությանն ու հնարավոր չէ տեղափոխել պսակի օրը, եկեղեցին ընդառաջում է և կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին և բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը:
Քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ անդամագրվում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Երևանում 74 ավտոմեքենաներից 65-ի, իսկ մարզերում՝ 62 ավտոմեքենաներից 57-ի վարորդները եղել են ոչ սթափ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 25-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի տներից մեկի տանիքում:
1999թ. վերաքննիչ քրեական դատարանում աշխատող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի լիազորությունները շուտով կդադարեցվեն։ 2017թ. հունվարի ավարտին լրանում է դատավորի 65 տարին։
92 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանը:
Փերիս Ջեքսոնը, որը հոր մահվան պահին 11 տարեկան էր, կարծում է, որ հասարակայնությունը գիտե պատմության լոկ մի մասը: Նրա խոսքով՝ հայրն ակնարկել է, որ ինչ-որ մեկն իրեն կարող է սպանել:
Հունվարի 25-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Անհայտ անձինք ներխուժել են մեծ առանձնատուն եւ այնտեղից տարել բազմաթիվ արժեքավոր իրեր»,- հայտնել է ռադիոկայանը: Գողոնի ստույգ գումարը չի ճշտվում:
Այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում Հունվարի 25-ին ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ:
Շուրջ մեկ ամիս շահարկվող թեման վերջապես քննարկվեց երեկ: Գյումրու քաղաքապետը հանդիպման էր հրավիրել շինարարների, քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետին, այլ աշխատակիցների, նաեւ «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության ներկայացուցիչների:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում՝ ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Գողը տանտիրոջ մտերիմ ընկերն էր:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է տեսակամուրջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների միջև:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան դեպքի առթիվ։
«Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտությունը շատ կարևոր է առանձին հիվանդությունների ախտորոշման և արդյունավետ բուժման կազմակերպման համար»,-հավելեց նա:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սուպերմարկետի տեսախցիկը ֆիքսել է գողություն կատարողին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ:
Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվում Կարեն Կարապետյանն ազատ ժամանակ, նա նշել է, որ վերջին չորս ամիսներին նա դարձել է շատ անհետաքրքիր մարդ` նույնիսկ գրքեր չի հասցնում կարդալ: «Ինձ մոտ հիմա երկու վիճակ է` կա՛մ աշխատանքի եմ, կա՛մ անկողնում` փորձում եմ քնել: Բայց ես այն կշտկեմ»,- հավելել է Կարապետյանը:
Հունվարի 25-ին, գիշերը 03:10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գերդոզավորում ախտորոշումով քաղաքացի: Վերջինս 1994 թվականին ծնված Թագուհի Կ.-ն է:
Վ. Վարդանովը համոզված է, որ գումարներ պետք է ծախսվեն նման հաղորդումների վրա. «Բա ավելի լավ ա՝ «Ստրկուհի Իզաուրայի» համար գումարներ ծախսվե՞ն»։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով՝ ԱՆ վերահսկողական ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում բացահայտված խախտումների հիմքով ՀՀ ԱՆ դատական ակտերի կատարումն ապահովող ծառայության երկու հարկադիր կատարող ԴԱՀԿԾ պետի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Հարությունյանի հրամաններով ենթարկվել են կարգապահական տույժերի:
Հասարակության անտարբերությունը խրախուսանք է հանցագործներին:
Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 39 շենքի 2-րդ բնակարանում տղամարդու դի կա։
25.01.2017թ.՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
Լեռնային Ղարաբաղից օրերս Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: