
Երևանում բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դին

Հունվարի 27-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. սև հեղուկ է լցվում բնակարաններից մեկը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրշեջ-փրկարարների ներկայությամբ ահազանգողը գազի հաշվիչից դադարեցրել է գազամատակարարումը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ աթոռին, հայտնաբերել 1947 թ. ծնված Բ.Մ.-ի դին: