
Վթար Քեթի գյուղի մոտակայքում. մեքենան իջել է ձորը

Հունվարի 28-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և իջել դեպի ձորը. տուժածներ չկան: Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Քեթի գյուղի մոտակայքում, «Opel vectra» մակնիշի 34 DT 830 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ իջել դեպի ձորը: Փրկարարներն հոսանքազրկել են ավտեմեքենան և փակել գազի փականը, իսկ ժամը 03.20-ին ավտոմեքենան դուրս են բերել ձորից: