Վթար Սյունիքի մարզում. մեքենան գլորվել է ձորը

Հունվարի 28-ին, ժամը 04.22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 CC 918 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50մ). տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031